ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Փամբակ գյուղի մոտակայքում

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, նախօրեին տեղի է ունեցել փլուզում, որը կարող է կրկնվել: ՏԿՆ-ից ճանապարհային ոստիկանությանը ցուցում է տրվել ամբողջությամբ արգելել երթեւեկությունը տվյալ հատվածով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, ո՞վ (ո՞ր պաշտոնատար անձը) է իրավասու քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ: Ո՞վ ունի նման իրավունք։

Հարություն Եփրեմյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «նախազգուշացում», «նկատողություն», «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:
«Քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի` բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում մեկ աuտիճանով» կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք օրվա ընթացքում:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչպե՞ս կարող եմ ստանալ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ Խնդրում եմ` ասեք` ո՞ւր պետք է դիմեմ։

Անահիտ Գեւորգյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում: Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո` վեց ամսվա ընթացքում:




Լրահոս