«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջապես վրացիներին է վաճառել Հրազդանի ցեմենտի գործարանը: Վերջապես, որովհետեւ նա 4 տարի շարունակ փորձում էր վաճառել, բայց չէր ստացվում: Քանի որ գործարարը Հայաստանում չէ, նրա հետ ուղղակի կապ հաստատել չհաջողվեց: Իսկ «Արմավիա»-ից, չբացառելով, որ գործարանը կարող է եւ վաճառվել, պնդեցին, թե գործարք, այնուամենայնիվ, դեռ չկա եւ որ նույնիսկ ընթացքի մեջ էլ չէ: Այսուհանդերձ, մեր աղբյուրները հավաստում են, որ Միխայիլ Բաղդասարովը գործարանը վաճառել է: Հիշեցնենք, որ Բաղդասարովը «Արմավիա»-ի շատ աշխատակիցների տուն է ուղարկել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ