Առեղծվածային հանդիպում Արթուր Աղաբեկյանի հետ. Սամվել Բաբայանի` Արցախ կատարած այցի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գտնվում է Արցախում։ Բաբայանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Քննարկվել են շփման գծում տիրող իրավիճակն ու Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ` Սամվել Բաբայանը «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, թե իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, եւ եկել է Արցախ, քանի որ վաղուց չէր եղել այնտեղ: Ամեն դեպքում Բաբայանը չի թաքցրել, որ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նաեւ քաղաքական հարցեր են քննարկել, սակայն դա այցի հետ կապ չունի:

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օրերս Արցախում գտնվող Սամվել Բաբայանը, նախագահ Բակո Սահակյանին հանդիպելուց բացի, հանդիպումներ է ունենում նաև Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության այն ներկայացուցիչների հետ, ովքեր որոշումների կայացման գործում ազդեցություն ունեն։

Ականատեսներն ArmLur.am-ին փոխանցեցին, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել Սամվել Բաբայան-Արթուր Աղաբեկյան հանդիպումը Ստեփանակերտի Ֆլորենս սրճարանում: Ի տես բոլորի` նրանց հանդիպումը բավականին երկար է տևել. նրանք միասին զրուցել են շուրջ 3 ժամ և հեռացել միմյանցից ջերմ միջավայրում։

ArmLur.am-ին չհաջողվեց պարզել արցախցի երկու առանցքային գեներալների զրույցի մանրամասները։




Լրահոս