Կառավարությունը ՊԵԿ-ին 1 մլրդ դրամ հատկացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեին առաջիկայում կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 873 մլն 200 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված գումարով կբավարարվի արտադրող եւ ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների եւ դրոշմապիտակների աճող պահանջարկը:

Այսպես, կառավարությունը ինն ամսում կհատկացնի 1 մլրդ 873 մլն 200 հազար դրամ: Ընդ որում` ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար կծախսվի 360 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման համար` 1 մլրդ 513 մլն 200 հազար դրամ։




Լրահոս