Ինչու իրավապահ համակարգին չի հաջողվում Վրաստանից բերել տալ սպանությունը կազմակերպողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա «Թուֆենկյանի» կրակոցների գործով քննության մեկ տարին, սակայն իրավապահ համակարգին չի հաջողվում Վրաստանից բերել տալ սպանությունը կազմակերպողներին: Ինչպես հայտնի է` 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կրակոցներ հնչեցին, ինչի արդյունքում սպանվեց մեկ անձ: Ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը մեղադրվեցին ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության` Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, սակայն սպանությունը իրականացնելուց հետո փախել էին Վրաստան:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով` քրեական այս երկու հեղինակությունները բավական լուրջ կապեր ունեն այդ երկրի իշխանական վերնախավում, ու հիմա նրանք գործին խառնել են մերձավորներին, որպեսզի հնարավորինս երկարաձգվի նրանց վերադարձնելը, իսկ եթե հնարավոր է` ընդհանրապես ձախողվի այդ գործընթացը, եւ խուսափեն պատժից:




Լրահոս