Մահվան ելքով վրաերթ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Բենիկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi Canter մակնիշի 079 ԼՕ 05 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 2 և 4 շենքերի արանքում վրաերթի է ենթարկել հետիոտնի, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Ճանապարհին վրաերթի ենթարկվածը, ով կլիներ մոտ 65-70 տարեկան տղամարդ՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում:




Լրահոս