Ինչո՞ւ ազատվեց ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Պաշտպանության նախարարությունում տարածված լուրերի համաձայն` Նորայր Յոլչյանի ազատումը այդքան էլ պատահական չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունում խոսակցություններ կան, թե նրան ազատել են նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով: Ավելին` կարծիք կա, որ թիկունքի պետը ղեկավարում է մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ, կոռուպցիայի մաս չկազմել:

Ներկայումս Պն-ում թափուր է երկու կարեւոր պաշտոն՝ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի եւ թիկունքի պետի պաշտոնները, քանի որ ոչ բոլորն են համաձայնում աշխատել:




Լրահոս