Դաշնակցական Արա Նռանյանը, որը դեռ պաշտոնապես չի ծանոթացել վերը նշված օրենքի նախագծին, սակայն տեղյակ է դրա մասին, իր մտահոգությունը հնչեցրեց առ այն, որ նման միջամտությունն ազատ շուկայական պայմաններում հանգեցնելու է ապրանքային դեֆիցիտի: Այսինքն` արհեստականորեն գին գցելու դեպքում ներկրողները պարզապես գերադասելու են տվյալ ապրանքը չներկրել: «Եվ դա այն դեպքում, երբ իրենք իրենց համարում են ազատական եւ մեզ մեղադրում են, որ սոցիալիստական ենք, ու չեն ընդունում մեր առաջարկները: Մինչդեռ այս դեպքում իրենց արածը լրիվ բոլշեւիզմ է»,-ասաց Արա Նռանյանը:
ԲՈԼՇԵՎԻԿԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ