«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերջերս անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ավելի վաղ ՔՊ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հետաքրքիր է, սակայն, որ Մշակույթի նախարարության կայքում Լիլիթ Մակունցի կենսագրական տվյալների դիմաց արդեն իսկ մատնանշված է նրա կուսակցական պատկանելիության մասին, իսկ կառավարության կայքում նա շարունակում է անկուսակցական համարվել:
Ի դեպ, եթե հիշում եք` ժամանակին նման տենդենց նկատվում էր նաեւ Կարեն Կարապետյանի կառավա րության օրոք, երբ նրա հետ պատշոն ստացած անկուսակցականները դարձան ՀՀԿ-ականներ»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում