Ռուսական ռազմակայանի զինվորականները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանման զինծառայողները մասնակցում են միասնական մտահղացմամբ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտավարական վարժանքների ընթացքում զինծառայողները ճանապարհային պաստառի ինժեներային հետախուզում են իրականացնում «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների միջեւ ռազմական տեխնիկայի շարասյուների շարժման երթուղում:

Նաեւ ռազմական ինժեներները կատարում են կրակային դիրքերի, ամրաշինական կառուցվածքների, տեղանքի քաղարկման նորմատիվներ: Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:




Լրահոս