Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 64-ամյա կին է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամը 15.45-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1954 թ. ծնված Նադեժդա Մ.-ն, որը 2011 թ-ի հունիսի 17-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի ՆԳՎ Կրասնոդար քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:




Լրահոս