Ռուսաստանում սեպտեմբերի 9-ը կլինի քվեարկության օր. երկրի ողջ տարածքում նախատեսվում են ավելի քան 4,7 հազար տարբեր ընտրություններ, այդ թվում ` 59 տեղական հանրաքվե: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի Դաշնության 22 սուբյեկտներում կանցկացվեն նահանգապետների ընտրություններ, երեքում` տեղական խորհրդարանների պատգամավորները կընտրեն մարզերի ղեկավարներին: ՌԴ 16 սուբյեկտներում ընտրվելու են տարածաշրջանային օրենսդրական ժողովներ, իսկ վեց տարածաշրջանների յոթ ընտրատարածքներում ընտրվելու են VII գումարման Պետդումայի պատգամավորներ:
Քվեարկությունը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության 85 մարզերից 80-ում: Ընդհանուր առմամբ, կփոխարինվեն ավելի քան 31.4 հազար պատգամավորական մանդատների տերեր եւ ընտրովի պաշտոնյաներ:
Ընտրություններին մասնակցում են 41 ռուսական կուսակցություններ եւ չորս հասարակական կազմակերպություններ: Ներկայումս, Ռուսաստանում գրանցված է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 64 կուսակցություն: