Սուրեն Պապիկյանը համայնքներում քրեական տարրեր է բացահայտել ու դիմել Դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ  նախարարության կողմից համայնքներում վարչարարության վերահսկողության ժամանակ ի հայտ են եկել մի շարք հարցեր, որոնք դիտարկվել են քրեական տարրեր պարունակող, և դիմել են Դատախազություն։

Նա նշող, որ իրավապահ մարմինների հետ համագործակցության ուղղություններից մեկը նախարարը համարում է հէկ-երի կադաստրային տեղադիրքը: «Ողջունելի է, որ մարդիկ ուզում են գալ օրենքի դաշտ և դառնալ հարկատու, բայց միևնույն ժամանակ՝ հարց է ծագում՝ ի՞նչ պայմաններում է եղել այդ քարտեզագրման շեղումը»։ 

Խոսելով Ջերմուկի զարգացման ծրագրերի մասին, Սուրեն Պապիկյանն անընդունելի անվանեց, թե ինչպե՞ս կարելի է Ջերմուկում բարվոք ճանապարհը քանդել և նորից ասֆալտապատել ու դրա համար ծախսել 1 մլրդ դրամ: Հատուկ ուշադրություն կդարձվի նաև ճանապարհներին առկա և գոյություն չունեցող զուգարանների խնդրին և, նախարարի խոսքով, որոշվել է, որ 216 ԱԳԼՃԿ-ներ և դրա կեսի չափ բենզալցակայաններ ու առևտրի կետեր օրենքով պարտավորված կլինեն նման հագեցվածություն ունենալ։




Լրահոս