Ակնկալիքների մասին խոսելու բան չկա, որովհետեւ իրավիճակը հստակ չէ. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Ժառագություն»-ը տեղ չգտավ Երեւանի ավագանիում»: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ «Ժառագություն» կուսակցության խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցի հետ կապված զրուցեց նույն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» քիչ թվով ձայներ հավաքեց: Պատրաստվո՞ւմ եք մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդանական ընտրություններին:

-Անպայման: Անպայման մասնակցելու ենք: Մենք ուզում ենք, որ դա օր առաջ լինի: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ էության, ոչ թե ընտրություններ էին, այլ քաղաքացիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի կոչին: Վարչապետը ասեց` եթե ուզում եք արտահերթ ընտրություններ, քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին, քաղաքացիներն էլ տվեցին իրենց պատասխանը: Դա հստակ քաղաքական աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին: Այսինքն` շատ պարզ էր` թե ինչու մենք քիչ ձայն հավաքեցինք:

-Ըստ Ձեզ` այդքանից հետո ի՞նչ շանսեր ունեք խորհրդարանում հայտնվելու:

-Շանսերի խնդիր չկա: Ինչ իմանանք` էդ պահին ինչ կլինի: Ակնկալիքների մասին խոսելու բան չկա, որովհետեւ իրավիճակը հստակ չէ:

-Շատ քաղաքական ուժեր ասում են, որ բնական է, որ հեղափոխության գլխին կանգնած ուժը պետք է հաղթեր, եւ նաեւ նշում, որ ժողովուրդը էյֆորիայի մեջ է:

-Նախ ասեմ, որ հեղափոխությունը հաղթել է ամբողջ ժողովուրդը: Դա եղել ա համընդհանուր պայքար: Ինքնաբուխ պայքար եղավ քաղաքացիների կողմից, դրա համար էլ մենք այս արդյունքը ունեցանք: Նույնիսկ եթե հիմա էյֆորիկ շրջան է, մեր պետական շահերը գերակա են կուսակցական բոլոր շահերից: Եթե որեւէ կուսակցություն չի կարողանում պատրաստվել, չի հասցնում, կամ այս վիճակի պատճառով կարող է խորհրդարան չանցնել, դա չի նշանակում, որ արտահերթ ընտրությունները պետք է ուշանան: «Ժառագություն»-ը կարծում է, որ արտահերթ ընտրությունները նույնիսկ ուշացել են:

Լուսինե Մինասյան




Լրահոս