Պայթյուն Է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայթյուն Է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում, ինչի հետեւանքով հրդեհ Է բռնկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հաղորդվում Է Facebook-ում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական Էջում:

«Ժամը 3-ն անց 30 րոպեին 6-րդ զինանոցի պետից տեղեկատվություն Է ստացվել, որ Չեռնիգովի մարզի Իչնյա բնակավայրի շրջանում պայթյուն Է տեղի ունեցել տեխնիկական տարածքում»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Օպերատիվ խումբը՝ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, մեկնել Է պատահարի վայր:

Համապատասխան սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվում Չեռնիգովի մարզի ամբողջ տարածքում եւ սահմանի երկայնքով»,- նշվում Է փաստաթղթում: Այրվող պահեստի վտանգավոր շրջանից տարհանված Է մոտավորապես 10 հազար մարդ, ինչի մասին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Բացի այդ, «ժամը 04:22-ից օդային տարածությունը փակված Է 20 կմ շառավղով, երկաթուղային ու ավտոմոբիլային երթեւեկությունը կանգնեցված Է»: Պատահարի վայր են ուղարկվել ծառայության անձնակազմի 220 մարդ եւ 60 միավոր տեխնիկա: 6-րդ զինանոցի տարածքը կազմում Է մոտավորապես 682,6 հեկտար, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս