Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ РИА Новости լրատվական գործակալությունից:
«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև Ստամբուլում տեղի է ունեցել հանդիպում: Պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը», – ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շոյգուն և Աքարը քննարկել են Իդլիբում ստեղծված իրավիճակը: