ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօր մասնակցել է ընտրություններին և պատասխանել նաև լրագրողների հարցերին: Նա նշել է, թե այսօր մեր ապագայի համար չափազանց կարևոր օր է:
«Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար: Սա Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին: Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով, բռնություններով»,- նկատեց Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Դավիթ Շահնազարյանին կալանավորելու հիմք չկա, Դավիթ Շահնազարյանը նշեց.
« Դա Փաշինյանն է որոշում: Փաշինյանը նման երազանք ունի, կասկած չունեմ, բայց վախենում է, չգիտեմ՝ դուխը կհերիքի, թե չի հերիքի: Վանեցյանը նաև ասել է, որ մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց ապացույցներ չկան: Ես հայտարարել եմ, որ Ն. Փաշինյանն իրականացնում է իշխանություն Արցախի դիմաց քաղաքականություն, և իմ ասուլիսում ես մանրամասն ներկայացրել եմ հիմքերը, փաստերը, որոնք միարժեքորեն ապացուցում են իմ ասածը»: