Ես կաշկանդվածություն ունեմ օրենքների պահանջները կատարելու առումով. Հաշվեքննիչ պալատի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Հաշվեքննիչ պալատի լիազորությունների մեջ է մնացել միայն իրավիճակի բացահայտումը, որըկներկայացնի, գնահատական, որակումներ, հետագայի մասին կանխատեսումներ էլ կանի հանրությունը:

-Պարո՛ն Յոլյան,Դուք շարունակում եք նոր իշխանությունների հետ աշխատել, ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը, ըստ Ձեզ`նոր իշխանությունները գո՞հ են այն աշխատանքից, որ իրականցնում է պալատը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հե՞շտ է աշխատել:

-Եթե ցանկանում եք իմանալ մեր աշխատանքը, ինչ ենք արել, Դուք կարող եք դրա մասին տեղեկանալ մեր ներկայացրած տարեկան հաշվետվությունից: 2018 թվականի տարեկան հաղորդումը մենքներկայացրել ենք Ազգային ժողով: Իսկ մենք աշխատում ենք նորմալ, համագործակցում ենքու այսօրվա դրությամբ որեւէ փոփոխություն չունենք: Նորմալ աշխատում ենք, ճնշումների մասին խոսք լինել չի կարող, եթե խնդիրներ լինում են, պարոն Փաշինյանի հետ քննարկումներ լինում են, տրվում են դրական պատասխաններ եւ այլն: Նորմալ մոտեցում է, նորմալ աշխատանք է:

-Բայց համարում եք, որ Ձեր աշխատանքը արդյունավե՞տ է եղել:

-Ես գտնում եմ, որ այո: Մանրամասն քննարկում կլինի: Մենք բաց ներկայացրել ենք մեր աշխատանքը, մեր տարեկան հաղորդումը ներկայացրել ենք մեր պաշտոնական կայքէջում: Ինձ թվում է, որմեր ներկայացրածից պարզ կլինի, թե ինչ աշխատանք ենք իրականացրել, դրանք ինչ արդյունք են տվել եւ այլն:

-Տարիներ առաջ, երբ պալատը ուսումնասիրություններ էր իրականացնում ինչ-որ մի գերատեսչությունում, ու դրանք աղմկահարույց էին լինում, այդ գերատեսչության ղեկավարները, կարելի է ասել, «թարսվում» էին պալատի ղեկավարության հետ: Դուք նման մտավախություն չունե՞ք, երբ ուսումնասիրություններ եք իրականացնում որեւէ մի տեղում, կաշկանդվա՞ծ եք ինչ-որ մի գերատեսչությունում ուսումնասիրություններ անելու հարցում:

-Ես կաշկանդվածություն ունեմ օրենքների պահանջները կատարելու առումով, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից, պահանջում է օրենքը, որ Հաշվեքննիչ պալատը չի տալիս որակում եւ չի կանխատեսում հետագայի հետ կապված ինչ-որ բաներ: Մենք տալիս ենքնյութը, որակումը կարող է հանրությունը տալ, դուք կարող եք տալ, կարող է այդ որակումը տալ Ազգային ժողովը: Եթե հիշում եք մեր նախորդ տարիների բացահայտումները, ապա օրենքում էլ կար, բայց այդքան խիստ չէր, ես գտնում եմ, որ դա ճիշտ է` Հաշվեքննիչ պալատը պետք է քաղաքականությամբ չզբաղվի, ինքը իրավիճակը պետք է բացահայտի, ներկայացնի, գնահատական, որակումներ, հետագայի մասին կանխատեսումներ էլ կարող է անել հանրությունը:

-Կարելի է ասել` նախորդի համեմատ այդքան էլ մեծ լիազորություն չի տրվել Հաշվեքննիչ պալատին, բայց դա կաշկանդող հանգամանք չի՞ պալատի գործունեության համար:

-Բացարձակ, ընդհակառակը, հաշվեքննություն իրականցնելու առումով մեր գործիքներն ավելի հարստացված են:

-Այսինքն` այն գործիքները, որոնք տրվել են Հաշվեքննիչ պալատին`իր գործունեությունն իրականացնելու համար, դրանք Ձեզ բավարարո՞ւմ են:

-Ամեն դեպքում միանշանակ է, որ գործիքները կան, եթե մի քիչ էլ ավելանա, ընդամենը որակը բարձրանա, լավ է, բայց այսօրվա դրությամբ, այսպես, թե այնպես, չենք դժգոհում այն գործիքներից, որն այսօր մենք ունենք:

-Բայց կարծես թե Հաշվեքննիչ պալատի «ձեռքից» վերցրել են շատ լիազորություններ, գործիքներու տրվել են Պետական վերահսկողական ծառայությանը` պալատին վերջին պլան մղելով: Դուք համամիտ չե՞ք, որ իսկապես շատ լիազորություններից զրկված եք: Բախում չկա՞ երկու կառույցների միջեւ:

-Գիտեք ինչ, մենք տարբեր կազմակերպություններ ենք, Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի ենթակայության տակ գործող մարմին է ու, բնականաբար,ինչքան շատ լիազորություններ ունենա, դա ողջունելի է, օգտակար է, դա կառավարության վերահսկողության մարմինն է: Հաշվեքննիչ պալատը արտաքին վերահսկողություն իրականացնող մարմին է, որը գործում է զուտ օրենքովու ցանկացած գործունեություն կանոնակարգվում է օրենքի պահանջներին համապատասխան: Եթե ծառայության խնդիրը կառավարությանը, վարչապետինտեղում իրավիճակը ներկայացնելն է, մեր խնդիրը օրենքի շրջանակներում իրականացնել համապատասխան հաշվեքննություն եւ ներկայացնել հանրությանը, Աժ-ին:

-Իսկ ՊՎԾ պետի դեմ հարուցված քրեական գործը, որը կապվում է իր վարած քաղաքականության` ստուգումներ իրականացնելու հետ, Ձեզ չի մտահոգում, որ դա կարող է կրկնվել Ձեր դեպքում, եթե ինչ-որ մեկի «սրտով» չլինեն Ձեր ստուգումները:

-Մենք որեւէ սահմանափակում չունենք մեր գործունեությունը իրականացնելու, մեր գործունեությունից պարզ կլինի, թե մենք ինչ աշխատանք ենք իրականացնում, ինչին են դրանք վերաբերում եւ այլն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս