Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին, ժամը 17:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան:




Լրահոս