«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատված գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի կապի, զորքերի-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնը, կրկին վերադարձել է համակարգ՝ ՊՆ։
Ուշագրավ է, որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից աշխատանքից ազատված երկու գեներալները նոր իշխանության ժամանակ վերադարձվեցին Զինված ուժեր։ Առաջինը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էր, ով հիմա Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Հիմա էլ՝ Կոմիտաս Մուրադյանը։
Ապրիլյանից հետո տեղի ունեցած աղմկոտ պաշտոնանկ եղածներից մնացել է թերեւս ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, որի վերադարձը կրկին հնարավոր է համարվում։
Քառօրյայի մասով ստեղծված քննիչ հանձնաժողովի ֆոնին այս նշանակումները բավական ուշագրավ են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: