ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր:

Կարևորվել է գիտության և կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցների միջև համագործակցության զարգացումը:

Շնորհավորելով պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել Զարեհ Սինանյանին համահայկական գաղափարների կյանքի կոչման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:




Լրահոս