Սիլաչի հյուրանոցի մոտակայքում վթար է տեղի ունեցել ավտոբուսների մասնակցությամբ. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ “Lada 21010” մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող “Bogdan” և թիվ 41 երթուղին սպասարկող “Higer” մակնիշների ավտոբուսներին, ինչի հետևանքով 2013 թ. ծնված Ա.Ղ.-ն հոսպիտալացվել է Մուրացանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:




Լրահոս