80 տարեկան հասակում մահացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին փախչելով Թուրքիայից։ Հովիվյանը 17-ը չբոլորած՝ խաղացել է տեղի ակումբում, իսկ 1955 թվականին տեղափոխվել է Երևան։
Հարձակվողը հանդես է եկել Երևանի «Սպարտակ», «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ, Քութաիսիի «Լոկոմոտիվ» ակումբներում:
«Արարատի» կազմում անցկացրել է 147 խաղ և խփել 29 գոլ։