Արարատի մարզում ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ մեկի կյանքի վտանգ չի սպառնում, թեթև վնասվածքներ է ստացել վարորդը, ում տրամադրվել է համապատասխան բուժօգնություն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: