ՍԴ-ն որոշում է կայացրել Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
«Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությանն անհնարին է, քանի որ նա մասնակցել է հիշյալ գործի քննությանն այլ դատարանում»: