«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԳՆ-ում վարչապետ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ փակ հանդիպում է ունենալու որի ձևաչափի եւ քննարկվող հարցերի շրջանակների մասին թերթի աղբյուրին ոչինչ չէր հաջողվել պարզել:
Հանդիպումն այն աստիճան կոնֆիդենցիալ է լինելու, որ անգամ աշխատակազմի համապատասխան վարչությունները իրազեկված չեն դրա մասին:
Տեղեկություն կա, որ այդ քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել քանի որ խուսափում է ավելորդ «սլիվներից»: Թերթին-հաջողվել է միայն պարզել, որ խորհրդավոր խորհրդակցության հրավիրյալների թվում է նաեւ պաշտպանության նախարարը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում