33-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին  ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ վիրավորված պայմանագրային զինծառայողը ստացել է թեթև հրազենյաին վնասվածք: Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Հավելենք, որ նա վիրավորվել է նախօրեին` հակառակորդի կրակոցից:

 




Լրահոս