Ֆրանսիայից թմրամիջոց Հայաստան. գործին կին է խառնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայից թմիամիջոց են կնոջ միջողոց տեղափոխել Հայաստան, սակայն գործը ավարտին չի հասցվել: Լևոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա բնակվելով Ֆրանսիայում, մաքսանենգ ճանապարհով Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել տվել թմրամիջոցներ: շ

Մասնավորապես նա համաձայնության գալով իր մտերիմ՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ դատապարտյալ Արմեն Սաֆարյանի հետ, թմրամիջոցները Հայաստան ուղարկելու նպատակով, վերջինիցս ստացել է Ա.Սաֆարյանի մտերիմ’ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուստամ Համբարձումյանի կողմից տրամադրված իր ընկերուհի’ Նաիրա Ալոյանի անձնագրային տվյալները և հասցեն:

Արդյունքում, Նաիրա Ալոյանի անվամբ ծանրոցով, փոստային առաքումով, մաքսանենգ ճանապարհով, 2014թ. իրացման նպատակով, Հայաստանի Հանրապետություն է ուղարկել 218 հատ ամբողջական և 5 հատ կոտրտված դեղահատեր, ընդհանուր’ 86.59 գրամ քաշով, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերով’ 1,7318 գրամ ընդհանուր քաշով բուպրենորֆին տեսակի թմրամիջոց, որից հետո’ նույն օրը, Արարատ քաղաքի Զոդ բանավան 1 հասցեում գտնվող «Հայփոստ» բաժանմունքից, Նաիրա Ալոյանի կողմից ծանրոցը ստանալուց անմիջապես հետո, թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Լեւոն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ք.Մ.




Լրահոս