ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Նախկին զինծառայողին անհապաղ օգնություն է հարկավոր. մայրը դիմում է բարերարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին պայմանագրային զինծառայող Հովհաննես Մանուկյանի մայրը՝ Մարինե Հարությունյանը  ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, որ 2017 թվականի մայիսի 12-ին Հովհաննես Մանուկյանը ծառայության ընթացքում սիրտ-անոթային անբավարարություն ախտորոշմամբ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

 

Մարինե Հարությունյանի խոսքով՝ այս պահին Հովհաննեսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վերջինիս անհապաղ բուժօգնություն է հարկավոր Գերմանիայում: Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում:

 

Նշենք, որ Հովհաննեսը 2-րդ կարգի հաշմանդամ է, ստանում է ըմդամենը 41 հազար դրամ հաշմանդամության թոշակ:

Հովհաննես Մանուկյանին օգնություն կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարով՝

ՎՏԲ 16010035876307

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս