ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գումի շուկայի դիմաց

Չնայած Երեւանի քաղաքապետարանը խոստացել էր հետեւել ու մաքրել Գումի շուկայի տարածքի այս հակահիգիենիկ վիճակը, բայց փաստ է` երկար ժամանակ քաղաքացիները ստիպված են եղել հանդուրժել եւ հիմա էլ հանդուրժում են այս գարշելի տեսարանը:

 

 

 

ՀԱՐՑ. Բժշկասոցիալական վերափորձաքննություն անցնելու համար կոնկրետ ի՞նչ է անհրաժեշտ:

Երանուհի Գրիգորյան (67 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերափորձաքննություն անցնելու համար անհրաժեշտ է`
ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում
բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ` փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում
գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 18 տարին լրացած անձին տրվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ` ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումների հետեւանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից կամ աստիճանից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար դրամ է կազմել, ապա խնդրում եմ ասեք` հարկ վճարողի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը ո՞ր դեպքերում է հանվում:

Էմմա Հակոբյան (48 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի համաձայն` սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է`
1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն.
2) հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության դադարման կամ օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձման դեպքում.
3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության դադարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում.
4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:




Լրահոս