ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարության շենքը կվաճառվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում ստեղծվեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Եվ բնական է, որ նոր ստեղծված նախարարությունը պետք է իր գործունեությունը մեկ վայրում կատարի: Սակայն այսօրվա դրությամբ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շենքը, որը տեղակայված է Աբովյան փողոցում, դեռեւս շարունակում է իր գործունեությունը, եւ միացյալ նախարարության` սպորտի ոլորտի աշխատակիցներն իրենց գործունեությունն այդ շենքում են անցկացնում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվության վարչությունից տեղեկացավ, որ, ըստ էության, Մշակույթի նախարարությունը գտնվել է նույն շենքում, եւ այս առումով որեւէ խնդիրներ չկան, իսկ, ահա, Սպորտի նախարարության պարագայում պետք է աշխատակիցների տեղափոխություն տեղի ունենա:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս