Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր պետք է վերջնական եզրակացություն տա՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է, թե ոչ: Կառավարությունում օրեր առաջ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ մի շարք նոր հանգամանքներ ի հայտ եկան նաեւ Քննչական կոմիտեի գործունեության հետ կապված, սակայն վերջնական անելիքները հայտնի կդառնան միայն այսօր՝ նախարարության կողմից տրված վերջնական եզրակացությունից հետո:
Հավելենք, որ այս օրերին ակադեմիական գիտական հաստատությունները Շրջակա միջավայրի նախարարություն են ուղարկում իրենց տեսակետները` Ամուլսարի հանքի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ու «Էլարդ»-ի փորձագիտական թիմի եզրակացության վերաբերյալ։ Եվ հիմնականում պրոֆեսորներն այն կարծիքն են արտահայտել, որջրերի աղտոտումն անխուսափելի է: Հավելենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան կառավարության խորհրդատուն է օրենքով, սակայն հանքի շահագործման գնահատական նրանցից ոչոք նախկինում չի պահանջել: