Խառնվել են իրար. «Նուբարաշենի» բանտում հետաքննություն է ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն»ՔԿՀ-ում խառնաշփոթ է: Խնդիրն այն է, որ իրավապահները ընթացք են տվել կալանավայրի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը: Սեպտեմբերի 13-ին գրել էինք, որ«Նուբարաշեն»ՔԿՀ-ումնոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:

Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իրընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ է դուրս գրել:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները մեր այս հրապարակմանը ընթացք են տվել, եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հետաքննություն է ընթանում:




Լրահոս