Սեպտեմμերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկայուն իրավիճակ էր: Ժամը 15:30-ին 3-րդ եւ 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել էին դռներին, այրվող առարկաներ նետել պատուհաններից, ինչի հետեւանքով այրվել էր ՔԿՀ-ի խոտածածկ տարածքը: Այս անկարգությունները սկսվել էին այն μանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, եւ կալանավորները որոշել էին բունտ անել` ի պաշտպանություն «զոն նայողների»:
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախա-զությունում հարուցվել է քրեական գործ` զանգվածային անկարգությունների հատկանիշներով: Նախնական տվյալներով` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այդ զանգվածային անկարգություններին մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:
Ավելին` լուրեր կան, որ այսքանով իրավիճակը չի հանդարտվել, եւ նոր μունտը անխուսափելի է: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանի հետ: Կալանավայրում իրավիճակի հետ կապված` նա մեզ ասել էր, թե ոչ մի վտանգ չի տեսնում, ծառայողա-կան պարտականությունները պատշաճ են կատարում: «Ինչ պետք է լինի կամ կլինի, չեմ կարող իմանալ նախօրոք: Ինչ-որ կլինի, մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել էր Սամվել Մկրտչյանը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին «Նուμարաշեն» ՔԿՀ-ում կալա-նավորների μունտի կասեցման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կալանավայրում տարածված խոսակցությունների համաձայն` Քրեակատարողական ծառայության, ինչպես նաեւ ՔԿՀ ղեկավար կազմը որոշել են սեփական ուժերով հանդարտեցնել կալանավորներին եւ դատապարտյալներին, սակայն տեսնելով, որ արդյունքի չեն հասնում, ըստ ՔԿՀ-ում տարածված լուրերի, դիմել են «օրենքով գողերին», որոնց ներգրավվածությանն շնորհիվ էլ ՔԿՀ-ներում իրավիճակը հանդարտեցվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը նախ փորձեց պարզել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանից, որը, սակայն, լսելով հարցը, նշեց, որ չի կարող պատասխանել եւ հորդորեց դիմել ՔԿ լրատվական ծառայություն: Իսկ, ահա, ՔԿ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ տեղեկությունները իրականության հետ կապ չունեն՝ հավելելով. «Քրեակատարողական ծառայությունը Ձեր կողմից նշված անձանց առջեւ դռները փակում է»: