Սեպտեմբերի 30-ին՝ առավոտյան 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուն ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հիմնարկի տանիքի վրա նկատել է կասկածելի փաթեթ, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 1 ամբողջական դեղահաբ: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը տանիքի վրա հայտնվել է պարսատիկի միջոցով:
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: