Իսրայելում կտեղադրվի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:
«Ստացվել է թույլտվություն, համապատասխան մակետը մշակվել է, և մենք հիմա սկսել ենք դրամահավաք Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման, բացման համար: Այն նախատեսված է տեղադրել Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում: Այնտեղ քաղաքապետ փոխվեց, մեզ թվում էր, թե խնդիրներ կլինեն, սակայն, փառք Աստծո, բոլոր հարցերը կարգավորված են»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը: