ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 281-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում անհայտ անձինք, Երևան քաղաքի Խորենացի փողոցում գործող ոսկու շուկայի տաղավարներից մեկից առերևույթ հափշտակել են ոսկյա մատանի՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Դեպքի առթիվ 02.06.19թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց:
Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձանց, կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: