Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ հերքել «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի իրեն ուղղված խոսքերը.
«Այսօր մամուլում հնչել և «պատահական զուգադիպությամբ» հրապարակվել են ակնհայտ ստահոդ և խեղաթյուրված տեղեկատվություն, որով փորձ է արվել ինձ վերագրել մի բան, որի դեմ պայքարել եմ ողջ ֆուտբոլային գործունեությանս ընթացքում:
Համոզված եմ, որ առանց ֆուտբոլային օրենքների խստագույն, համահավասար և արդարացի պահպանման ու միաժամանակ՝ առանց երկաթյա կարգապահության ֆուտբոլում անհնար է հասնել հաջողության: Արել և շարունակելու եմ անել ամեն բան, նշված սկզբունքը հայկական ֆուտբոլի անխախտ սկզբունքներից մեկը դարձնելու համար:
Ինչ վերաբերվում է վերոնշյալ նյութերին, ապա, ֆուտբոլային պաշտոնյայի իմ պարտավորությունն է և գործադիր կոմիտեի անդամի իմ իրավունքը՝ պահանջել հնչեցրած հարցերի ներֆուտբոլային ատյանների կողմից մանրակրկիտ և անաչառ քննարկում և արդյունքների հրապարակում, ինչն էլ ես կանեմ հետևողականորեն»:
Էդմոն Մարտիրոսյան