ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը:
Արդյունքում այսօր, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- գրել է դատախազի խորհրդականը:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում օրեր առաջ գրառում էր կատարել՝ կապված Վազգեն Մանուկյանի կնոջ գրառման հետ: