Ռուդիկ Վարազդատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. մարտի 25-ին’ ժամը 01.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղի Մայսիսյան փողոցի 14-րդ հասցեում գտնվող իրենց տանը կենցաղային հարցի շուրջ, այն է՝ դասերը չսովորելու համար անչափահաս որդուն՝ 15.10.2008թ. ծնված Վարուժան Սարգսյանին, ձեռքով և պլաստմասե խողովակով հարվածել է նրա մեջքի շրջանին և ձախ թիակային շրջանի արյունազեղման ձևով դիտավորությամբ պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, ապա նույն խողովակով հարվածել է անչափահաս դստերը’ 18.06.2005թ. ծնված Սիրանուշ Սարգսյանի գլխին, ուսին, քաշել է մազերից, ձեռքով հարվածել է դեմքին, դոատրերի՝ Սիրանուշ Սարգսյանի և Մարիամ Սարգսյանի գլուխները հարվածել է միմյանց և Սիրանուշ Սարգսյանի գլխի կենտրոնական գագաթային շրջանի արյունազեղման ձևով, դիտավորությամբ պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Այսինքն, Ռուդիկ Սարգսյանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Բացի այդ, Ռուդիկ Սարգսյանը 2019թ. մարտի 24-ին կեսօրին, առանց որևէ պատճառի, տանը ծեծի է ենթարկել անչափահաս դստերը’ 21.03.2004թ. ծնված Մարիամ Սարգսյանին, ձեռքով հարվածել է դեմքին, քաշել է մազերից, ծալել է մատները և գլխի թվով երկու հատ, աջ նախաբազկի մեկ հատ, ձախ նախաբազկի թվով երեք հատ, ձախ վերին կոպի մեկ հատ արյունազեղումների ձևով դիտավորությամբ պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: