![](https://armlur.am/wp-content/uploads/2019/11/76608771_711953495967599_941837614493728768_n.jpg)
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է շուրջ 1000 ծառ.
«Նշված վայրում ծառատունկի իրականացման ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության համագործակցության արդյունքում:
Ծառատունկի համար նախատեսված տարածքը նախկինում պատկանել է «Սահակյանշին» ընկերությանը, որի տնօրինության հետ ունեցած բանակցությունների արդյունքում ավելի քան 8000 քմ հողատարածք վերադարձվել է Մերձավան համայնքին՝ կանաչապատ հանգստի գոտի ստեղծելու նպատակով»: