Այգեհովտցի մայրասպանի գործը` Շենգավիթի դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 մարտի 15-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում 61-ամյա Սարգիս Սիմոնյանը կացնի երկու հարվածով սպանել է իր մորը` 89-ամյա Օսան Սիմոնյանին: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները դեռեւս ողջ ծեր կնոջը տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, ուր նա մահացել է: Սարգիս Սիմոնյանը բնակվում էր Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում, նա այդ օրն այցելել է Այգեհովտում բնակվող իր մորը: Ս. Սիմոնյանը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, նա ամուսնալուծված է: Նա իր մոր հետ վիճել է կենցաղային հարցի վերաբերյալ, որին հաջորդել են կացնով հարվածները: Սարգիսը սպանությունից հետո չի գիտակցել իր արարքի հետեւանքները` ասելով` լավ եմ արել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին դատարանում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, սկսվել է 2019թ. հոկտեմբերի 15-ին: Այնուհետեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. հուլիսի 9-ի 23-Ո-49 որոշման հավելվածի 2-ի 2-րդ կետով, որը վերաբերում է դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշներ, գործերի վերաբաշխելու կարգ սահմանելուն, սույն քրեական գործով դատաքննությունը տեղափոխվել է Երեւան քաղաքի Շենգավիթի նստավայր: Այդ քրեական գործով դատավարությունը նշանակված է դեկտեմբերի 13-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս