«Բջնին» Խաչատուր Սուքիասյանին վերադարձնելու ուղղությամբ ուշագրավ զարգացումներ կան. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Երբ այսօրվա գործարար-օլիգարխները գեթ մեկ ՓՄՁ էլ չունեին, անկախության առաջին տարիներից արտոնյալ վիճակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը վայելում էր օրվա իշխանությունների բարեհաճությունը ու երբեք չէր խոսում, հիմա էլ չի խոսում, թե ինչեր էին անում այդ տարիներին երկրի տնտեսության հետ։

Փոխարենը երեկ նա կարծես դատավճիռ ներկայացնելու տոնով ասել է, որ իրենից խլված «Բջնի» գործարանը պետք է իրավական գործընթացներով վերադարձվի իրեն։ Օրվա իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը հենց այնպես չի այս դատավճիռը կայացրել (խոսքն ամենեւին այն մասին չէ, թե ժամանակին ինչպես է այն տրվել մեկ այլ գործարարի)։

Մեր տեղեկություններով, արդեն այդ ուղղությամբ ուշագրավ զարգացումներ կան։ Գործարար Ռուբեն Հայրապետյանի բիզնեսները, նախկին գործունեությունն այս օրերին համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում են։ Իսկ «Բջնի» գործարանի (ում այս պահին պատկանում է այն) հետ կապված գործարքը, թերեւս, կիզակետում է։

Դատելով Սուքիասյանի ինքնավստահությունից, կարելի է ասել, որ գործարանը կրկին վերադարձվելու է նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս