Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, ով նշեց, թե ներկուսակցական հարցեր են քննարկվել, սակայն շատ փակագծեր չցանկացավ բացել:
«Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ: 2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյանը չցանկացավ անդրադառնալ նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին վերջին հրապարակումներին: