«Սպայկա» ընկերության տնօրենը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան եւ դատարանում վիճարկում է Երեւանի քաղաքպետարանի կողմից նոյեմբերի 7-ին կայացված որոշումը: Նշենք, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը 2019 թվականի մայիսի 4-ին ազատ էր արձակվել: Նա կալանավորվել էր ապրիլի 8-ից եւ մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար:

Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝«Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս:




Լրահոս