Բարսեղ Բեգլարյանի գործը կարճվել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեն կարճել է հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ 2019 տարվա ապրիլի 19-ին Բարսեղ Բեգլարյանի դեմ նոր քրեական գործ էր հարուցվել: Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում: Եվ վերլուծելով իրավիճակը՝ Բարսեղ Բեգլարյանի դեմ կար հարուցված երեք քրեական գործ, որոնցից մեկը քննվում էր քննչական կոմիտեում, եւ, ահա, այն կարճվեց, մեկ այլ քրեական գործ, որը առնչվում էր «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ին, գտնվում է դատարանում: Այս տարվա սկզբին ՀՔԾ-ն հայտարարեց, որ ավարտվել է Սերժ Սարգսյանի՝ Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ստացվում է, որ ներկա պահին հայտնի գործարարը երկու քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս