ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Հունվարի 21-ին ընթացող նիստի ընթացքում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական փաթեթներ:

Պատգամավորները կքվեարկեն հունվարի 20-ին տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկված նախագծերը:

Առաջին ընթերցմամբ կքննարկվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և մի խումբ այլ օրենքների նախագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները:

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, և մի խումբ այլ օրենքների նախագծերն ու օրենքների նախագծերի փաթեթները:

Հունվարի 20-ին գումարված նիստի օրակարգում ներառված է 43 հարց:




Լրահոս