Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։ Հայկական զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում վարչապետը շնորհավորեց ներկաներին:
«Բոլորիս շնորհավորում եմ հայոց հաղթանակած, փառապանծ բանակի 28-րդ տարեդարձի առիթով: Համոզված եմ, որ մեր բանակի, մեր պետության նկատմամբ բոլորիս ունեցած հպարտությունն ամեն օրվա, շաբաթվա հետ աճելու է մեր բոլորի աշխատանքով, ապագայի նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ հավատարմությամբ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետին ուղեկցում էին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: