Ավագանու անդամն ահազանգում է. վթարված երթուղայինի վարորդը հարբած է եղել. ուր է նայում քաղաքապետ Մարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:

Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:

Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 2 տարի ժամկետով:

Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որեւէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաեւ քրեական հետապնդումը:




Լրահոս