2020 թվականի հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նշենք, որ Կարեն Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ով ներկայումս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրենն է, իսկ Երվանդ Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ, ով կտրուկ հերքեց իրեն դանակահարելու մասին լուրերը:
«Շատ լավ եմ ինձ զգում, հիմա էլ ղեկին եմ: Ի՞նչ դանակահարություն, ի՞նչ վիճաբանություն: Ինչքան հեռու եմ մնում էնքան… Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Կարեն Փարեմուզյանը:
Լիդա Եղիազարյան